Իրաքը զգուշացնում է միջազգային կազմակերպություններին Իրաքյան Քուրդիստանից նավթ չգնել, որն արտահանվում է առանց կենտրոնական իշխանությունների իմացության, նշվում է արաբական պետության նավթի նախարարության հաղորդագրությունում:

Թուրքիան մայիսի 23-ին հետ է բեռնում Իրաքյան Քուրդիստանից բերված նավթը: Թուրքական Ջեյհան նավահանգստում պահվող միլիոն բարել քանակությամբ նավթը հետ են բեռնել «United Leadership» տանկեր եւ ուղարկել են Եվրոպա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Իրաքյան կողմը կարծում է, որ խոսքը «մաքսանենգ նավթի մասին է, որն արտահանել են առանց դաշնային կառավարության եւ նավթի նախարարության իմացության»: Ընդ որում Բաղդադը սպառնացել է հետապնդել ընկերություններին, որոնք կիրացնեն այդ նավթը:

Իրաքը նաեւ մեղադրել է Թուրքիայնի երկկողմանւ համաձայնությունները խախտելու մեջ, որոնց համաձայն իրաքյան նավթի արտահանմամբ պետք է զբաղվի «SOMO» ընկերությունը, իսկ «սեւ ոսկու» եղջ եկամուտը պետք է փոխնացվի ԱՄՆ-ում գտնվող հատուկ հաշվեհամարի:

Թուրքիան եւ Իրաքյան Քուրդիստանը 2013թ.-ի նոյեմբերին համաձայնության եկան, որ տարածաշրջանից նավթը Թուրքիայի միջոցով Եվրոպա կհասնի՝ չնայած իրաքյան կառավարության բողոքներին: Տարվա սկզբին ավարտվեց Քուրդիստան-Թուրքիա նավթամուղի շինարարությունը: