Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոչ է արել միջազգային հանրությանը չշտապել ազգային միասնության նոր պաղեստինյան կառավարությունը, որը ձեւավորվելու է հունիսի 2-ին:

Նեթանյահուի խոսքով՝ պաղեստինցիների կառավարությունը կպաշտպանի  ահաբեկչությունը, քանի որ դրա կազմում կընդգրկվեն ՀԱՄԱՍ-ի խմբավորումների ներկայացուցիչներ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Պաղեստինյան ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը հերքել է սա՝ հայտարարելով, որ նոր կաբինետը բաղկացած է լինելու անկուսակցական նախարարներից:

Աբբասի գլխավորած ՖԱԹՀ շարժումը ղեկավարում է Հորդանանի Արեւմտյան ափը, իսկ ՀԱՄԱՍ-ը՝ 2007թ.-ից Գազայի հատվածը, երբ երկու շարժումների միջեւ հակամարտություն սկսվեց:

Ապրիլին խմբավորումները հայտարարեցին հաշտության մասին Գազայի հատվածում եւ համաձյանեցին բանակցություններ սկսել միասնության կառավարության ձեւավորման վերաբերյալ: