«The Philadelphia Inquirer» թերթի եւ մի շարք այլ լրատվամիջոցների համասեփականատեր Լյուիս Քաթցը զոհվել է Մասաչուսեթսում ավիավթարի հետեւանքով: Աղետի մյուս վեց զոհերի անունները դեռ չեն հայտնում, հաղորդում է «Lenta.ru»-ն:

Ինչպես արդեն հաղորդում էին, Gulfstream IV ինքնաթիռը, որի ուղեւորների թվում էր 72-ամյա Քաթցը, պայթել է մայիսի 31-ի երեկոյան այն բանից հետո, երբ դուրս է եկել Հենսքոմ-ֆիլդ օդանավակայանի թռիչքուղուց, Բոսթոնից մոտ 30 կմ հեռավորության վրա: Զոհվել է 7 անձ, որոնք գտնվում էին մասնավոր ինքնաթիռում: Աղետի պատճառները դեռ հաստատված չեն:

Քաթցը եւ նրա գործընկեր միլիարդատեր H.F. «Gerry»-ն մայիսի 27-ին 88 միլիոն դոլար է վճարել «The Inquirer» հոլդինգի վերահսկողությունը սպանալու համար: Ընկերության մեջ են մտնում «The Philadelphia Inquirer»-ը, «The Philadelphia Daily News»-ը, ինչպես նաեւ «Philly.org» լրատվական պորտալը:

Քաթցն իր ունեցվածքը կուտակել է բանկային սկտորում օպերացիաների, գովազդի, ինչպես նաեւ կայանատեղեների վարձակալմամբ: Մի որոշ ժամանակ առաջ «Նյու-Ջերսի Դեւիլս» եւ «Նյու-Ջերսի Նեթս» մարզական ակումբների համասեփականատեր է եղել:

Ամերիկայում ինքնաթիռի վթարի հետեւանքով 7 մարդ է զոհվել: