Զինված մարդկանց խումբը Լուգանսկում զավթել է փամփուշտների գործարանը: Մարզի ոստիկանության տվյալների համաձայն, որին վկայակոչում է «Արեւելյան վարկածը», անհայտ անձինք ներկայացել են որպես Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցիչներ:

Աշխարհազորայինները անվտանգության աշխատակցից պահանջել են ;քել ձեռնարկության տարածքը, ով մերժել է եւ այնուհետ կրակ են բացել՝ ստիպելով կատարել պահանջը: Ձեռնարկությունը գրաված անձինքն նաեւ հայտարարել են, որ իրենք են պաշտպանելու գործարանի տարածքը, հաղորդում է «Lenta.ru»-ն:

Լուգանսկի փամփուշտների գործարանը հիմնվել է 1895թ.-ին, այս պահին մասնավոր բաժնատերերի սեփականություն է հանդիսանում: Ձեռնարկության կայքում տեղադրված տեղեկության համաձայն՝ թողարկվում է արտադրանքների լայն շղթա, այդ թվում նաեւ 5.45 եւ 7.62 մմ տրամաչափի փամփուշտներ, սպորտային եւ որսորդական հրացանների փամփուշտներ եւ այլն: