Նացիստների առաջնորդ Ադոլֆ Հիտլերի գրասեղանը առաջին անգամ ցուցադրել են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, գրում է The Daily Mail-ը: Հենց այդ սեղանի վրա է ֆյուրերը «մշակել պատմության ամենասարսափելի հանցագործությունները», նշում է թերթը:
Սեղանը պատրաստվել էր 1937թ.: Գերմանիայի իշխանությունների ներկայացուցիչները հայտնել են, որ Երկրորդ աշխարհամարտից հետո այն բաժին էր հասել ամերիկացիներին եւ 1957 -1996 թթ. «ուղղակի կահույք էր»` Բեռլինում ԱՄՆ զինծառայողների առողջարանում: Սեղանը Գերմանիային էին վերադարձրել 1996թ., եւ այն մի քանի տարի պահեստում էր: Գերմանիայի կառավարությունը սեղանը հետ է ստացել 2000թ., փոխանցում է Gazeta.ru-ն:
Ներկայումս սեղանը պահվում է Բեռլինի Վայսենզե թաղամասի պահեստներից մեկում: Գերմանիայի իշխանությունները պնդում են, որ այն երբեք աճուրդի չի հանվի:





























