2014թ. հունվար-մարտ ամիսներին Միացյալ Նահանգները Ադրբեջանից 1,05 մլն բարել նավթ է ներմուծել` 2013թ. նույն ժամանակահատվածում ներմուծված 2,08 մլն բարելի դիմաց: Տեղեկությունը ԱՄՆ էներգետիկական տեղեկատվության պետական վարչության կողմից տարածված հայտարարության մեջ է նշվում:
2013թ.-ին Ադրբեջանից ներմուծված նավթի ծավալը 10,41 մլն բարել է կազմել, իսկ 2012թ.-ին` 8,83:
Ադրբեջանական նավթի արտահանման հիմնական երթուղին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարն է: Բացի այդ, շահագործվում է նաեւ Բաքու-Սուպսա (վրացական նավահանգիստ) խողովակաշարային երթուղին:
Երրորդ երթուղին Բաքու-Բաթումի երկաթգիծն է: Գործում է նաեւ Բաքու-Նովոռոսիյսկ նավթատարը: Ռուսական նավահանգստից ադրբեջանական հումքը կրկին Բաթումի է տեղափոխվում:




























