Ցանցաճոճին պառկած հանգիստը վայելող սեւ արջը վախեցրել է Ֆլորիդայի Դեյթոն Բիչ քաղաքի բնակիչներին: Մայրամուտից հետո կենդանին հայտնվել է առանձնատներից մեկի բակում եւ հարմար տեղավորվել, հայտնում է Metro-ն: Ըստ ականատեսների՝ ցանցաճոճին պառկած զբոսաշրջիկի էր նման:
Ռաֆայել Տորեսը արջին քաղաքի փողոցներում նկատել էր մայիսի 28-ի երեկոյան: Տղամարդը հետեւել էր արջին եւ տեսել, որ կենդանին մտել է սեփական տներից մեկի տարածք: Արջին դուր էր եկել բակում գտնվող ցանցաճոճը, որտին պառկած մնացել էր 20 րոպե, փոխանցում, է Lenta.ru-ն:
Արջին մարդու ներկայությունը չէր հուզել: Սակայն, ի վերջո, կենդանին վախեցել էր ինչ-որ բանից եւ փախել մացառուտներ:
Մասնավոր տան սեփականատեր Վինսենթ Ջեյմսը կատարվածին հետեւել էր պատուհանից: Նա պատմել է, որ կես ժամ անց կենդանին վերադարձել է եւ նորից սկսել ճոճվել: Թե որքան ժամանակ էր կենդանին շարունակել հանգիստը, չի նշվում:





























