Google կորպորացիան նախատեսում է ավելի քան 1 մլրդ դոլար ներդնել աշխարհի հեռավոր բնակավայրերը ինտերնետով ապահովող 180 արբանյակների գործարկման մեջ, հաղորդում է The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով նախագծին տեղյակ աղբյուրին: Կորպորացիայում հրաժարվել են նախագծի վերաբերյալ մեկնաբանություն անել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Պարբերականի տվյալներով, արբանյակները կտեղադրվեն երկրամերձ ուղեծրում: Նախագծի աշխատանքները կհամակարգեն Networks-ի հիմնադիր Գրեգ Ուայլերը եւ Space Systems/Loral LLC ընկերության ինժեներները:
Ավելի վաղ Google-ը ձեռք էր բերել արեւի էներգիայով աշխատող անօդաչու թռչող սարքերի մշակման մեջ մասնագիտացված Titan Aerospace ընկերությունը: Այդ գործարքի միջոցով Գուգլը նախատեսում է ինտերնետ հասանելիությամբ ապահովել զարգացող երկրներին, որտեղ ծառայությունը բավարար տարածված չէ:
Titan Aerospace-ը պետք է լրացնի Գուգլի սեփական Project Loon նախագիծը, որի շրջանակներում ամերիկյան կորպորացիան ստեղծում է օդային փուչիկների համակարգ Երկիր մոլորակի հեռավոր շրջաններին ինտրնետ-ազդանշանի ընձեռնման հնարավությամբ:





























