Ճապոնիայում սկսվել է աշխարհում միակ արբանյակային գերբարձր պարզության մշտական հեռուսատատեսային հեռարձակումը 4Կ ձեւաչափով: Այն դեռեւս կարելի է տեսնել էլեկտրատեխնիկայի վաճառքով զբաղվող խոշոր խանութներում, քանի որ հեռուստացույցների համար անհրաժեշտ նշված ձեւաչափով աշխատող տյուներները դեռ չկան մանրածախ վաճառքում: Սպասվում է, որ դրանք խանութներում կհայտնվեն հուլիսի վերջին:

4Կ հեռարձակումը պատկերի փոխանցման պարզությամբ չորս անգամ գերազանցում է ներկայիս հեռուստատեսության «full high definition»-ի ցուցանիշները: Նրա նվազագույն թույլատրելիությունը կազմում է ավելի քան 8 մեգապիկսել` փոխանցում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ճապոնիայի կառավարությունն ակտիվ օգնություն է ցուցաբերում մասնավոր հեռահաղորդակցողների ասոցիացիային եւ էլեկտրատեխնիկա արտադրողներին, որոնք, օգտագործելով արբանյակային կապի SKY Perfect JSAT ընկերության հզորությունները, սկսել են 4Կ հեռարձակումը:

 Ճապոնիայի կառավարության ծրագրով 4Կ-ի լայնածավալ հեռուստատեսային առեւտրային հեռարձակումը պետք է սկսվի 2016 թվականից: