Իրանը կատարել է միջուկային ծրագրի վերահսկողության հարցով համաձայնեցված բոլոր քայլերը, հայտարարել է ԱԷՄԳ գլխավոր քարտուղար Յուկիյա Ամանոն, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Ես ողջունում եմ այն, որ Իրանը կատարել է  համագործակցության համաձայնագրի գործնական բոլոր քայլերը, ինչպես որ նախատեսվել էր, ԻԻՀ-ն փոխգործակցում է գործակալության հետ, այդ թվում նաեւ` էլեկտրոնային պայթուցիկներ օգտագործելու հարցի պարզաբանումների շուրջ», - ասել է նա:

Ընդ որում` Ամանոն նշել է, որ ԱԷՄԳ-ը նախկինի պես  ի վիճակի չէ երաշխավորել Իրանում չհայտարարված միջուկային նյութերի բացակայությունը, ինչպես նաեւ որ ողջ նյութը օգտագործվում է բացառապես խաղաղ նպատակներով: