Ճանապարհորդ, բլոգեր եւ լուսանկարիչ Լի Թոմփսոնը աշխարհում առաջինը Ռիո-դե-Ժանեյրոյում Քրիստոսի արձանի բարձունքում «սելֆի» է արել (ինքնանկարվել է), հաղորդում է BuzzFeed-ը: Թոմփսոնը, իր ընկերոջ Օլիվեր Հարվիի հետ նաեւ տեսանկարել է 38 մետր բարձրության հուշարձան իրենց բարձրանալը եւ քաղաքի համայնապատկերը արձանի բարձունքից, փոխանցում է Lenta.ru-ն:
Քրիստոսի արձանի գագաթը բարձրանալու համար Թոմփսոնը եւ Հարվին՝ բրիտանական զբոսաշրջային The flash Pack ընկերության հիմնադիրները, հատուկ թույլտվություն են ձեւակերպել եւ համալրվել պրոֆեսիոնալ ֆոտո- եւ վիդեոսարքավորումներով: Նրանք հաղթահարել են ինչպես ներսից, այնպես էլ դրսից վերեւ բարձրացող 12 աստիճանային շարքերը:
Ինքնանկարը բարձրացողներից միան մեկն է արել, Հարվին օգնում էր գործընկերոջն ու այլ նկարներ անում: Ճանապարհորդները նյութը տեղադրել են իրենց բլոգում:
Թոմփսոնը, պատմում է, որ միշտ իրեն անվախ մարդ է համարել, սակայն արձան բարձրանալիս նա հաղթահարել է ակրոֆոբիան (վաղ բարձրությունից) եւ կլաուստաֆոբիան (վախ փակ տարածությունից, որտեղ նա ստիպված էր լլինել արձանի ներսից բարձրանալիս): Զբոսաշրջիկը նաեւ ընդունել է, որ «խորը ակնածանք» էր զգում:











