ՖԱԹՀ շարժման առաջնորդ, Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը ընդունել է  Պաղեստինի «ազգային համաձայնության» կառավարության երդումը, փոխանցում է Reuters-ը:

Նոր կառավարության նախարարները չեն պատկանում քաղաքական ոչ մի կուսակցության եւ հավանության են արժանացել ՀԱՄԱՍ-ի կողմից, փոխանցում է Gazeta.ru-ն:

2014 թ. ապրիլի վերջին իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը եւ ՖԱԹՀ շարժումը Մահմուդ Աբբասի գլխավորությամբ խաղաղ համաձայնագիր էին ստորագրել եւ պայմանավորվել ձեւավորել «ազգային միասնության» կառավարություն: