Բրիտանացի նկարիչ Ֆրենսիս Բեկոնի ստեղծագործությունը՝ «Ջորջ Դայերի դիմանկարի երեք ուրվանկար» եռապատումը լոնդոնյան Sotheby’s առեւտրի տունը աճուրդի է հանել:
«Խոսքը հազվագյուտ աշխատանքի մասին է, որը վերջին 40 տարիների ընթացքում մասնավոր հավաքածուում էր գտնվում եւ փաստացի անհասանելի էր լայն հասարակության համար»: Ավելին, նախկինում երբեք Դայերին նվիրված եռապատումը վաճառքի չի հանվել, - ասաց աճուրդային տան ժամանակակից արվեստի բաժնի մասնագետ Օլիվեր Բեյկերը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍԸ:
Բեկոնի այդ ստեղծագորրծությունը ծնվել է Դայերի հետ ծանոթությունից հետ մեկ տարի անց:
Հուլիսի 27-ից եռապատումը կցուցադրվի լոնդոնյան Sotheby’s շտաբ-բնակարանում:
Աճուրդը կսկսվի հունիսի 30-ից: Ստեղծագործության սկզբնական արժեքը 25-30 մլն դոլար է կազմում:





























