Սալվադոր Դալիի փարիզյան թանգարանից առեւանգվել է «Ժամանակի կիսադեմը» ժամացույցի քանդակը: Local եվրոպական թերթի ֆրանսիական հրատարակչությունը հայտնել է, որ կողոպուտը կատարվել է անցյալ շաբաթ` Մոնմարտրում, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ըստ ոստիկանության`չարագործները մտադիր էին եղել կրկնակի կողոպուտ իրականացնել, սակայն զբոսաշրջիկի զգոնությունը առեւանգումից փրկել էր Դալիի մյուս հայտնի գործը`  «Ժամանակի պարը»: Բոլոր ստեղծագործություններն ապակու հետեւում են եղել, սակայն ազդանշանային համակարգ չի եղել: Հանցագործներին չի հաջողվել բռնել:

Առեւանգված քանդակը Դալին ստեղծել է 1977թ., այն խորհրդանշում է ժամանակի անողոք ընթացքը: Հետաքրքրությունն այն է, որ   վարպետը թվատախտակին պատկերել էր իր սեփական կիսադեմը:

Սալվադոր Դալիի  (1904-1989) թանգարանը բացվել է 1991 թ.: Ցուցադրությունում ներկայացված են սյուրռեալիզմի հիմնադրի 300 աշխատանք: