Վաշինգթոն նահանգի Պորտ-Օրչադայից Ռայլի Մալինսը, փորձել է ֆեյսբուքի միջոցով ծանոթանալ միկնոջ հետ, ում նախօրեին թալանել էր կայարանում, հաղորդում է The Daily Mirror-ը: Սակայն զոհը ճանաչել է 28-ամյա գող Մալինսին պարանոցի վրայի նկատելի դաջվածքից, եւ վերջինս ձեռբակալվել է հարձակման ու գողության մեղադրանքով:

Մալինսը գողություն է կատարել, երբ զոհը, ում անունը չի հաղորդվում, գտնվել է ծովային կայարանում՝ սպասելով իր լաստանավին: Կինը երաժշտություն է լսել ականջակալներով, այդ ընթացքում Մալինսը մոտեցել է նրան ու գլխին հարված հասցնելով՝ վերցրել դրամապանակն ու iPod-ն ու  անհետացել, հաղորդում է Lenta.ru-ն:

Ուշքի գալով՝ տուժած կինը դիմել է ոստիկանության: Նա նկարագրել է կողոպտչին՝ հատկապես շեշտելով պարանոցին եռանկյան տեսքով նկատելի դաջվածքը:

Հաջորդ օրը, Մալինսը անհայտ դրդապատճառներով որոշել է Facebook-ի միջոցով ընկերության հայտ ներկայացնել իր զոհին: Ենթադրվում է, որ կողոպտիչը ցանցում նրա անունը  գտել է գողացված դրամապանակում գտնված անձը հաստատող փաստաթղթի միջոցով:

Կինը անմիջապես ճանաչելէ  ընկերություն առաջարկող տղամարդուն: Դա նրան հաջողվել է Մալինսի էջը ուսումնասիրելիս՝ հայտնաբերելով եռանկյունի դաջվածքով նկարը, որը նա շատ լավ հիշում էր հարձակման ժամանակ: Կինը տեղեկացրել է ոստիկանությանն այդ մասին, եւ մայիսի 30-ին Մալինսը ձերբակալվել է: