«Բատկիվշչինայի» առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ այժմ աշխատում է կուսակցության բարեփոխման վրա, փոխանցում է ՈՒՆՆ-ն:

«Շնորհակալ եմ յուրաքանչյուրին, ով աջակցել է ինձ ընտրություններին ժամանակ եւ հետո: Կյանքը մեզ դասեր է տալիս, որպեսզի մենք ճիշտ եզրակացություններ կատարենք: Աշխատում եմ կուսակցության բարեփոխման վրա», - գրել է Տիմոշենկոն:

 «Բառտկիվշչինայի» առաջնորդը նաեւ պարզաբանել է, թե ինչու միանգամից չի դիմել իր ընտրողներին: 

«Շնորհավորում եմ բոլորին: Ներեցեք, որ չեմ դիմել ձեզ ընտրություններից անմիջապես հետո: Մարսելու ժամանակ էր հարկավոր», - նշել է Յ. Տիմոշենկոն: