Ճապոնիայում մեկնարկել է «Ֆուկուսիմա-1» ատոմային էլեկտրակայանի միջուկային ռեակտորների շուրջ ստորջրյա սառցե պատի շինարարությունը: Այն ռադիոկտիվ ջրերի հոսքը դադարեցնելու նպատակ է հետապնդում:

Ռեակտորների շուրջ սառեցնող նյութի շրջանառություն ապահովելու նպատակով 1500 ստորգետնյա խողովակներ են անցկացվելու: Սառցե պատի շրջագիծը 1,5 կմ է կազմելու: Այդուհանդերձ, որոշ փորձագետներ կասկածամտորեն են վերաբերվում նախագծին: Նրանց նաեւ անհանգստություն է պատճառում այն հանգամանքը, որ ամռան ամիսներին շրջակա հողերը սառեցված վիճակում են մնալու, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հիշեցնենք` 2011թ. գարնանը երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքով «Ֆուկուսիմա-1» ատոմակայանը վթարի էր ենթարկվել: