Աբխազիայի խորհրդարանի խոսնակ Վալերի Բգանբան, որը օրերս նշանակվել է երկրի ժամանակավոր նախագահ,  երկուշաբթի մամուլի ասուլիսում հայտարարել է, որ չի առաջադրվելու օգոստոսի 24-ին նախատեսված նախագահական ընտրություններում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:  

Նա նաեւ հայտնել է, որ դեռ չի լուծվել նախագահի կայանալիք ընտրությունների ֆինանսավորման հարցը: Ըստ նրա` ԿԸՀ-ն պետք է պատրաստի անհրաժեշտ փաստաթղթերը եւ փոփոխություններ կատարի բյուջեում: 

Բգանբան լրագրողներին խոստանում է հասանելի դարձնել խորհրդարանի աշխատանքի եւ իր աշխատանքի մասին տեղեկությունները: