Նիգերիայի հյուսիս-արեւելքում անհայտ անձինք պատարագի ընթացքում կրակ են բացել եկեղեցում: Նիգերիայի ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել Կամերունին սահմանակից Գվոզա բլուրների շրջանի Ատանգարա գյուղում: Զոհվել է ինը մարդ: 

Գվոզա բլուրները «Բոքո հարամ» ահաբեկչական խմբավորման վերջին հենակետերից մեկն է, որն արդեն մի քանի տարի է պայքարում է  Նիգերիայի հյուսիսում մահմեդական պետություն ստեղծելու համար, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Անցյալ տարվանից բանակը եւ ոստիկանությունը  հարձակումներ են գործում խմբավորման դեմ` ստիպելով հեռանալ Կամերունից: Վերջին ժամանակներս շարժման գրոհայինները աշխուժացրել են  հարձակումները, որոնց թիրախ է դառնում նաեւ խաղաղ բնակչությունը: Ամսից ավելի է նրանք պատանդ են պահում 200 աշակերտուհու` փորձելով նրանց փոխարինել իրենց բանտարկված համախոհների հետ: