Աբխազիայի նախագահի պաշտոնակատար Վալերի Բգանբան ներկայացրել է նոր կառավարության կազմը:

«Ես հրամանագիր եմ ստորագրել Վլադիմիր Դելբիին վարչապետի  պաշտոնակատար  նշանակելու մասին: Ըստ օրենքի` բոլոր նախարարները իրենց պաշտոնին են մնում որպես պաշտոնակատարներ», - ասել է Բգանբան  կառավարութան անդամների հետ հանդիպմանը:

«Ես չեմ պատրաստվում միջամտել ձեր ամենօրյա գործերին: Ձեզանից յուրաքանչյուրը օրենքով սահմանված պարտականություններ ունի: Աշխատեք, աշխատանքը ոչ ոք չի դադարեցնում: Կառավարությունից է այժմ կախված, թե որքան հանգիստ, բնականոն կընթանան մեր ընտրությունները», - նշել է նախագահը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

Ավելի վաղ Բգանբան հայտաարել էր Լակերբայի հրաժարականի եւ Վլադիմիր Դելբային վարչապետ նշանակելու մասին: