Աֆրիկայի արեւմուտքում գտնվող Սիերա-Լեոնեում Էբոլա հեմոռագիկ տենդից մահացածների թիվը շարունակում է աճել: Ասյտեղ 15 վարակվածներից հինգն արդեն մահացել են: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի վկայակոչմամբ, հաղորդագրությունն այսօր` հունիսի 2-ին երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Յայա Թունիսն է տարածել:
Տենդից մահացության առաջին դեպքերը երկրի արեւելյան` Գվինեայի հետ սահմանակից շրջաններում էին գրանցվել:
Վարակի աղբյուր համարվող Գվինեայում, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, վտանգավոր վարակով հիվանդության 172 դեպք է գրանցվել, որից 108-ը` մահացու ելքով: Վարակը նաեւ Լիբերիայի տարածք է ներխուժել, որտեղ առնվազն տասը մարդ է մահացել:



























