Այսօր` հունիսի 2-ին Թեհրանով ռեկորդային ուժի ավազե փոթորիկ է անցել: Այդ մասին հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:

Իրանի մայրաքաղաքի փողոցներում մթություն է տիրում, վնասվել են շենքեր եւ էլեկտրահաղորդման գծեր, ճանապարհներին ծառեր են ընկած: Իշխանությունները բնակիչներից խորհուրդ են տալիս տանը մնալ:

Տեղական ժամանակով մոտավորապես ժամը 17:20-ին Թեհրանի ուղղությամբ գրոհի անցած քամու առավելագույն արագությունը, իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ, ժամում 120 կմ է կազմել: Զոհերի եւ վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Քամին փոթորկի է վերածվում, երբ հատում է ժամում 119 կմ արագության սահմանը: