Պաշտոնական տվյալների համաձայն՝ ձկնաբուծության հետ միասին գյուղատնտեսության արտադրանքը հունվար-ապրիլ ամիսներին ավելացել է 5,2 տոկոսով: Տարվա տվյալ ժամանակահատվածում մեծ է անասնաբուծության մասնաբաժինը՝ 81 տոկոս: Փակ բուսաբուծության (ջերմոցներ) տեսակարար կշիռը կազմում է 10 տոկոս է, ի տարվերություն սեզոնային բանջարեղենի, մրգերի եւ խաղողի:

Թե ինչ վնաս են հասցրել բուսաբուծությանը եղանակային պայմանները հայտնի կդառնա մայիս ամսվա վերաբերյալ տեղեկությունների հրապարակման ժամանակ: Ամեն դեպքում, քաղաքացիներն այժմ իրենք են համոզվում, որ արդարացվում են ծիրանի բերքատվության մռայլ կանխատեսումները: Շուկա է մուտք գործել ծիրանի արդեն առաջին չափաբաժինը՝ կիլոգրամի դիմաց 2500 դրամ:

Վերջին տարիների ընթացքում ձկնաբուծական տնտեսություններն ավելացրել են արտահանումը: Նշենք, որ ձկնաբուծական արտադրանքը ամենից շատ արտահանվող ապրանքների խմբում են: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում արտահանվել է 468 տոննա ձուկ:

Մասնագետները կարծում են, որ ներկայում ձկնաբուծական տնտեսությունները ստիպված կլինեն դիմակայել Սեւանի ձեռնարկությունների մրցակցությանը: Հիշեցնենք, որ պետական ծրագրով նախատեսվում է յուրացնել ձկնաբուծությունը Սեւանա լճում: Սակայն անցյալ տարվա ընթացքում մի շարք նախագծերի տապալումից հետո հերթական ձեռնարկման վերավերյալ կասկածներ են ծագում:

Հավելենք, որ հաշվետու ժամանակում գյուղատնտեսական ապրանքների գների ինդեքսը 2,8 տոկոսային կետով զիջում էր այս ոլորտի համար անհրաժեշտ միջոցներ գնի ինդեքսին: Ավելի պարզ՝ ընդհանուր առմամբ գյուղատնտեսական տեխնիկան իր արժեքով պակաս հասանելի է դարձել ֆերմերների համար: