«Նավթոգազն» ու «Գազպրոմը» քննարկում են ռուսական գազի գինն Ուկրաիայի համար 350-380 դոլար սահմաններում հազար խորանարդ մետրի դիմաց: Ընդ որում գազի գինը կարող է փոխվել հետին թվով՝ այս տարվա ապրիլից: Այդ մասին հաղորդել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերը եռակողմ բանակցությունների հերթական փուլի արդյունքների հիման վրա, հաղորդում է «Ինտարֆաքս-Ուկրաինա»-ն:

Նա ցանկություն է հայտնել, որպեսզի գնի շուրջ համաձայնությունը ձեռք բերեն նվազագույնը մինչեւ 2015թ.-ի հունիս:

«Գինը 350-380 դոլարի սահմաններում կլինի: Մնացածը բանակցությունների հարց է»,- հայտարարել է նա:

Ինչպես հաղորդում էին, էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերի, Ուկրաինայի եւ Ռուսաստանի էներգետիկայի նախարարներ Յուրի Պրոդանի եւ Ալեքսանդր Նովակի մասնակցությամբ եռակողմ բանակցությունների հերթական փուլը սկսվել է երկուշաբթի, օրվա երկրորդ կեսին Բրյուսելում: