Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի երդման արարողության ժամանակ ԱՄՆ-ի պատվիրակությունը կգլխավորի փոխնախագահ Ջո Բայդենը: Արարողությունը տեղի կունենա հունիսի 7-ին Կիեւին:

Ինչպես հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, այցի ընթացքում Բայդենը բանակցությունների կվարի Ուկրաինայի առաջնորդների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվելու է Ուկրաինայի արեւելքում տիրող իրավիճակը, տնտեսական խնդիրները, պայքարը կոռուպցիայի դեմ, դեմոկրատական ինստիտուտների ամրապնդման հարցեր:

Նշենք, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Պորոշենկոյին կհանդիպի հունիսի 4-ին Վարշավայում: