Ամերիկյան գիտնականներն այն եզրահանգման են եկել, որ կանանց անուններ կրող փոթորիկներն ավելի ավերիչ են ու առավել շատ մարդկանց կյանք են խլում, քան տղամարդ-փոթորիկները:
Հիշյալ ֆենոմենը բացատրվում է նրանով, որ մոտալուտ կին-փոթորկի մասին լսելով, բնակիչները լրջորեն չեն վերաբերվում նրան եւ անվտանգության համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները չեն ձեռնարկում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Արդյունքում, ինչպես հետազոտության արդյունքներն են պարզել, վերջին վեց տասնամյակների ընթացքում կին-փոթորիկները երկու անգամ շատ մարդու կյանք են խլել:
Գիտնականներն առաջարկում են, «ենթագիտակցական սեքսիզմի» հետեւանքներից խուսափելու համար, բնության ավերիչ երեւույթի համար անվանում ընտրելիս այլ սկզբունքով առաջնորդվել:




























