Հնդկաստանի կառավարությունը կստեղծի բռնաբարության զոհերի համար ճգնաժամային կենտրոններ:

Կանանց հարցերով դաշնային նախարար Մանեկա Գանդին խոստացել է, որ սեռական բնույթի հանցագործությունների դեմ պայքարը, որոնցից մեծապես տուժում են կանայք, իր աշխատանքում կլինի գերակա, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Հայտարարությունը հնչել է բողոքի շարունակական ակցիաների ֆոնի վրա, այն բանից հետ, երբ նախորդ շաբաթ մի քանի տղամարդ Ուտար-Պրադեշ հյուսիսային նահանգում բռնաբարել եւ սպանել էին երկու անչափահաս աղջիկների:

Ոստիկանությունը ստիպված է եղել օգտագործել ջրցան մեքենաներ՝ կանանց նկատմամբ բռնությունների դեմ պայքարող ցուցարարներին ցրելու համար: