Չիլիի սառցադաշտային շրջաններից մեկում դինոզավրերի խոշոր գերեզմանոց է հայտնաբերվել: Տեղեկությունները լրագրողներին բնության պատմության ազգային թանգարանի գիտաշխատող Քրիստիան Սալասարն է հայտնել:
Հնեաբանական արշավախմբի հաջողությունը երկրի հարավում գտնվող «Տորես-դել-Պայնե» ազգային պարկի տարածքում է գրանցվել: Գիտնականը պատմել է, որ մինչեւ մեր օրերը հրաշալի պահպանված 46 իխտիոզավրերի կմախքներ են հայտնաբերվել: Նրանցից մեկը երկու` 15-ական սմ երկարությումբ էմբրիոն է կրում, ինչը հայտնագործության նշանակությունը «գրեթե բացառիկ» է դարձնում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Դինոզավրերի ժամանակաշրջանի ամենախոշոր ծովային ներկայացուցչի` մոտավորապես 99 մլն տարի առաջ անհետացած իխտիոզավրերից բացի, գիտնականները նաեւ գիշատիչների նախապատմական տեսակների կմախքներ են հայտնաբերել:





























