Շքեղ սմարթֆոնների թողարկմամբ մասնագիտացված Vertu ընկերությունը, թողարկել է Signature Touch մոդելը, որը Ռուսաստանում կարժենա ութ հազար եվրո: Vertu Signature Touch սարքը վաճառքի կհանվի ընթացիկ տարվա հուլիսին:
Թանկարժեք սմարթֆոններ արտադրող ընկերությունը հավատարիմ է մնացել իր ավանդույթներին՝ ստեղծելով սարքեր այնպիսի նյութերից, որոնք ընդգծում են դրանց էլիտարությունը եւ հագեցնելով դրանք համապատասխան բաղադրիչներով: Vertu- մոդելը հավաքված է կաշվե ներդիրով տիտանե կմախքի վրա, իսկ էկրանը ծածկված է ամրությամբ ալմաստի հետ համեմատվող շափյուղե ապակուց, փոխանցում է Lenta.ru-ն: http://lenta.ru/news/2014/06/03/vertutouch/
Հիմնական տեսախցիկը ժամանակակից սմարթֆոնների համար ստանդարտ բնութագրիչներ ունի՝ 13 մեգապիքսելանոց մատրիցա եւ կրկնակի լուսադիոդային լուսարձակում: Signature Touch սմարթֆոնում վերադարձել է Vertu Concierge անձնական մենեջերին զանգ կատարելու կոճակը. նախորդ մոդելը զուրկ էր այդ ֆունկցիայից: Ինչպես նաեւ պահպանվում են ֆիրմային ծառայությունները. զվարճալի միջոցառումների Life ցուցակը եւ սմարթֆոնում տվյալների Certainly պաշտպանությունը:
Ի տարբերություն նախորդ մոդելների, Signature Touch սմարթֆոնը ժամանակակից միջուկ ունի: Էկրանն ունի 4,7 դյույմով անկյունագիծ եւ Full HD թույլտվություն: Սարքը կառուցված է 2,3 ԳՀց հաճախականությամբ Qualcomm Snapdragon 800 չորմիջուկային պրոցեսորի հիման վրա եւ ունի 64 գիգաբայթ ներքին հիշողություն: Սարքն ունի անլար ստանդարտ արձանագրություններ՝ ներառյալ LTE, ինչպես նաեւ Wi-Fi ծածկագրված տվյալների փոխանցում: Այն աշխատում է Android 4.4 Kitkat օպերացիոն համակարգի կառավարմամբ:





























