ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման լեզվի սայթաքում է թույլ տվել՝ հայտարարելով, որ 2008թ. իրեն էլ են ընտրել ամուսնու՝ Բարաք Օբամայի հետ, գրում է The Washington Times-ը:
Բոսթոնում բարեգործական դրամահավաքի ժամանակ ԱՄՆ նախագահի տիկինը հավաքվածներին խնդրել է հիշել, «թե մենք երբ եկանք իշխանության»: Այնուհետեւ տիկին Օբաման ուղղել է սխալը. «Երբ Բարաքն իշխանության եկավ, իսկ ես նրա կողքին էի»,- ասել է նա, փոխանցում է Gazeta.ru-ն:
Ըստ ԱՄՆ առաջին տիկնոջ՝ իր ամուսինը կարողացել էր ավարտին հասցնել բազմաթիվ «փոփոխություններ», որոնք խոստացել էր 2008 թ.: 50 ամսվա ընթացքում դիտվում է զբաղվածության աճ, իսկ աշխատակազմին հաջողվել է ստեղծել 9,2 միլիոն աշխատատեղ մասնավոր հատվածում, հայտնել է Միշել Օբաման: «Հեշտ է մոռանալը, թե որտեղից ենք սկսել»,- հավելել է նա:





























