Ամերիկյան գիտնականները հայտարարել են, որ հայտնաբերել են հեռավոր համաստեղությունում գտնվող քարքարոտ մոլորակի նոր տեսակ, որի վրա հավանաբար կարող է գոյություն ունենալ կենսաբանական կյանք:

«Kepler-10c» մոլորակի (անվանում են նաև «Մեգա-Երկիր») զանգվածը 17 անգամ գերազանցում է Երկրինը, իսկ տրամագիծը երեք անգամ ավելի մեծ է, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը;

Աստղագետները զարմանում են, թե ինչպե՞ս է այդքան ծանր, հսկա մոլորակը կարողացել ամբողջական մնալ՝ չկորցնելով իր մթնոլորտը և չվերածվելով գազային տիտանի, ինչպես Յուպիտերը:

Գիտնականները գտնում են, որ «Kepler-10c»-ը Երկիր մոլորակից երկու անգամ մեծ է, այն գրեթե 11 մլրդ տարեկան է: