Լոնդոնի կենտրոնում ութոտնուկի հսկայական կրկնօրինակ տեղափոխող բեռնատար մեքենա է փչացել, ինչի արդյունքում տրանսպորտային միջոցների մեծածավալ կուտակումներ են նկատվում, հաղորդում է «Express»-ը:
Միջադեպը Լոնդոնի հանրահայտ առեւտրային գոտում` Ուեսթ-Էնդում է տեղի ունեցել` Օքսֆորդ-սթրիթի եւ Ռիջենտ-սթրիթի խաչմերուկին: Բազմաթիվ ականատեսներ սկսել են իրադարձությունները նկարագրող լուսանկարներ տեղադրել սոցցանցերում, հաղորդում է Gazeta.ru-ն:
Տեղի ունեցածից բոլորը չէ, որ գոհ են` շրջակա գրասենյակներում աշխատող քաղաքացիներից շատերն ուշացել են աշխատանքից:




























