«Գահերի խաղը» հայտնի սերիալի հիմքում ընկած, Ջորջ Մարտինի «Սառույցի եւ հրո երգը» գրքի խմբագիր Էնն Գրոելն ակնարկել է, որ այդ շարքում կարող է լինել ութ գիրք՝ նախատեսված յոթի փոխարեն, փոխանցում է The Guardian-ը:
Գրքի երկրպագուների հետ առցանց կոնֆերանսում նա խոստովանել է, որ սագան նախապես եռերգություն պետք է լիներ, սակայն խմբագիր Էնն Գրոելին հաջողվել էր համոզել Մարտինին շարունակություն գրել:
«Մենք պայմանավորվեցինք, որ յոթ գիրք կլինի՝ Յոթ թագավորության համար: Այժմ ես խմբագրում եմ «Սառույցի եւ հրո աշխարհը» տեղեկատուն եւ հասկանում եմ, որ թագավորություններն ախր ութն են»,- գրել է Գրոելը, փոխանցում է Gazeta.ru-ն:
Նա նշել է, որ ներկայումս պայմանագրով նախատեսվում է յոթ գրքի հրապարակումը: «Ձմեռային քամիներ» վեցերորդ գրքի լույս ընծայման ամսաթիվը դեռ հայտնի չէ:





























