Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 3-ին ընդունել է Հայաստան ժամանած Մեծ Բրիտանիայի Պաշտպանական ուսումնասիրությունների Թագավորական քոլեջի (The Royal College of Defence Studies) տարբեր երկրներ ներկայացնող ունկնդիրների պատվիրակությանը։

Նախարար Նալբանդյանը Թագավորական Քոլեջի ունկնդիրներին ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, տարածաշրջանային խնդիրների եւ դրանց կարգավորման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, Եվրասիական Միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը, Եվրոպական Միության հետ Հայաստանի համագործակցությունը: