Միացյալ Նահանգները, Ղրղըզստանի «Մանաս» ավիաբազայում ամերիկյան զինվորականների տեղակայման մասին պայմանագրի գործունեության ժամկետի ավարտման հետեւանքով, վերջնականապես լքել են հանրապետության տարածքը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Բազայի փակման հանդիսավոր արարողությանը հրամանատար Ջոն Միլլարդը հայտարարել է, որ 2001թ.-ից ի վեր 26 երկրներ ներկայացնող 5 մլն զինվորականներ «Մանասի» տարածքով են վերատեղակայվել:

Անցյալ տարի Ղրղըզստանը, որ աշխարհի միակ երկիրն էր, որտեղ միաժամանակ եւ ամերիկյան, եւ ռուսական զորքեր զորքեր կային տեղակայված, հրաժարվել էր ԱՄՆ-ի հետ կնքված հիշյալ պայմանագրի գործունեության ժամկետը երկարաձգել:

Միացյալ Նահանգները զորքերի` Աֆղանստանի ուղղությամբ վերատեղակայումներ իրականացնելու նպատակով այսուհետ Ռումինիայում գտնվող ավիաբազաները կշահագործեն: