Volkswagen-ը կեռապատկի ամենագնացների մոդելների թիվը: Ներկայումս գերմանացի արտադրողը թողարկում է միջին չափի Touareg-ը եւ կոմպակտ Tiguan-ը, դրանց կավելանա եւս չորս մոդել, փոխացում է Bloomberg-ը:
Այդկերպ կոնցեռնի ղեկավարությունը նախատեսում է մրցել Toyota ընկերության հետ՝ մեքենաների վաճառքի համաշխարհային առաջատարի տիտղոսի համար: Volkswagen-ը որոշել է կենտրոնանալ ամենագնացների վրա, քանի որ ներկայումս ամբողջ աշխարհում դրանք մեծ պահանջարկ ունեն: Եթե 2012 թ. գլոբալ արտադրությունում ամենագնացների մասնաբաժինը 17,6% էր, ապա 2020 թ. այն պետք է ավելանա մինչեւ 20,1%, փոխանցում է Gazeta.ru-ն:
2015 թ. Volkswagen-ը ծրագրում է թողարկել համալրված Tiguan-ը, որն ավելի քիչ վառելիք կծախսի: Կոնցեռնը մտադիր է մինի քրոսովեր եւ միջին չափի ամենագնաց ստեղծել՝ CrossBlue-ի հիմքով:




























