Կանադայի Պահպանողական կուսակցության պատգամավոր Չերիլ Գալանտը  Օտավայի օդանավակայանում մոռացել է ՆԱՏՕ-ի գաղտնի փաստաթղթերը:

Խորհրդարանականը պատմել է, որ պարզապես շտապել էր Լիտվայում ՆԱՏՕ-ի ԽՎ-ին հասնել եւ մտածել էր  միայն այդ մասին:

Փաստաթղթերում Կանադայի արտաքին քաղաքականության մասին մանրամասն տեղեկություն է եղել եւ ՆԱՏՕ-ի ԽՎ-ի զեկույցների նախագծեր, փոխանցում է  «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Թղթապանակն օդանավակայանում մնացել է մի քանի ժամ, քանի դեռ այն չի հայտնաբերել Կանադայի մշակույթի նախկին նախարար, Լիբերալ կուսակցության անդամ Շեյլա Կոպսը, որը նույն օրը նույն օդանավակայանից  գործուղման էր մեկնում Արքայազն Էդուարդի Կղզի:

Քաղաքական գործիչը վաղ էր ժամանել օդանավակայան եւ որոշել սպասել սպասասրահում: Այնտեղ անսպասելի նկատել էր փաստաթղթերի տրցակ: 

ՆԱՏՕ-ում վստահեցրել են, որ այդ փաստաթղթերը գաղտնի չեն: Դրանց կարելի է ծանոթանալ իրենց կայքում: