Էներգետիկ հսկաները արագ լքում են Ադրբեջանը, գրում է haqqin.az-ը: Աղբյուրը նշում է, որ ֆրանսիական Total ընկերությունը եւ գերմանական E.on-ը պատրաստվում են դուրս գալ Տրանսադրիատիկ գազատարի նախագծից (TAP), լրագրողներին հայտնել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) ներդրումների բաժնի պետ Վագիֆ Ալիեւը: Ալիեւն այլ մանրամասներ չի նշել:

Ընկերություններում այդ տեղեկությունը չեն մեկնաբանում: Սակայն մի քանի օր առաջ Total” -ը  «Շահդենիզ»-ի  10%-ը վաճառել էր թուրքական TPAO-ին: Իսկ մինչ այդ նորվեգական Statoil –ը SOCAR-ին էր վաճառել իր 10% -ը:

Առաջիկա օրերին սպասվում է նաեւ, որ նորվեգական ընկերության տնօրենների խորհուրդը կարող է որոշում կայացնել «Շահդենիզում» եւ «Դարի պայմանագրում» իր մասնաբաժինները վաճառելու մասին:

Դեռ չի հաստատվել, որ այս ամենն ինչ-որ կերպ կապված է քաղաքականության հետ: Սակայն հասկանալի է, որ ընկերությունները չեն ցանկանում ռիսկի դիմել: Դա կապված է նախագծի բարձր արժեքի եւ ապագայում հնարավոր ռիսկերի հետ: