Իրանը պատրաստ է սկսել երեք միջնադարյան հայկական եկեղեցիների վերանորոգման աշխատանքները, որոնք գտնվում են տղմուտ գետի ափին:

Իրանի «Արաս» ազատ տնտեսական գտում մշակութային հուշարձանների պահպանության վարչության ներկայացուցիչներին է դիմել Հայ առաքելական եկղեցու եպիսկոպոս Գրիգոր Չիտչյանը՝ խնդրելով պահպանել հայկական եկեղեցաշինության բոլոր նորմերը:
Իրանում գոյություն ունի 7 ազատ տնտեսական գոտի, որտեղ երկրի կառավարությունը մտադիր է բացի տնտեսությունից զարգացնել նաեւ զբոսաշրջությունը: «Արաս» ազատ առեւտրի գոտում իշխանությունները մտադիր են վերանորոգել նաեւ հայկական հուշարձանները: Այդ տարածքում են գտնվում սուրբ Գրիգոր Լուսավորչի, Սուրբ Սարգսի եւ սուրբ Գեւորգի եկեղեցիները:

Տեղի հայերը վաղուց այդտեղ չեն ապրում եւ եկեղեցիները փլվել էին: