Ներկայիս դրությամբ հաստատվել է 20 երկրների նախագահների եւ կառավարության ղեկավարների մասնակցությունը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի երդմնակալության արարողությանը: ՈւՆԻԱՆ գործակալության վկայակոչմամբ, հիշյալ տեղեկությունը ճեպազրույցի ընթացքում երկրի ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Եվգենի Պերեբիյնիսն է հայտնել:
«Մասնավորապես, արարողությանը մասնակցելու կժամանեն ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին, Լիտվայի նախագահ Դալի Գրիբաուսկայտեն եւ Շվեյցարիայի դաշնային նախագահ, ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուրկհալտերը», - նշել է Պերեբիյնիսը:
Նրա խոսքով, մասնակցության հրավերք է ուղարկվել նաեւ Գերմանիայի դաշնային նախագահ Յոահիմ Գաուկին, Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին եւ Մոլդովայի նախագահ Նիկոլաե Տիմոֆտիին:





























