Ամերիկացի գիտնականները պարզել են, որ մարդիկ առավել հաճախ ինքնասպանության են դիմում կեսգիշերից հետո մինչեւ ժամը 4-ն ընկած ժամանակահատվածում: Գիտնականները նման եզրակացության են եկել հետազոտելով 35 332 ինքնասպանության դիմածների տվյալները:
Մասնագետները պնդում են, որ անքնության բուժումը ինքնասպանությունները կանխելու միջոցներից մեկն է, հաղորդում է Gazeta.ru-ն:
Միաժամանակ, ինքնասպանությունների միայն որոշակի տոկոսն ուղղակի կապ ունի քնի խանգարման հետ: Գիտնականները վստահ են, որ անքնությունը միայն լրացուցիչ գործոն է, այպես ասած, «վերջին կաթիլը», որը մարդկանց դրդում է ինքնասպանության:




























