Աբխազիայի վարչապետի պաշտոնակատար Բեսլան Աշբան երկրի նախագահի պաշտոնակատար Վալերի Բգանբին հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, հայտնել են նախագահի պաշտոնակատարի աշխատակամից:
Էշբան Աբխազիայի փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնում էր 2013-ի մայիսից:
Աբխազիայի խորհրդարանը մայիսի 29-ին անվստահություն էր հայտնել վարչապետ Լեոնիդ Լակերբային, իսկ նախագահ Ալեքսանդր Անկվաբին առաջարկել էր կամավոր վայր դնել իր լիազորությունները:
Արդեն մայիսի 31-ին խորհրդարանը քվեարկել է օգոստոսի 24-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու օգտին եւ նախագահի լիազորությունները դրել է խորհրդարանի խոսնակ Վալերի Բգանբայի վրա: Հունիսի 1-ին Անկվաբը հրաժարական է տվել, իսկ հունիսի 2-ին հրաժարական տվել նաեւ վարչապետ Լակերբան:





























