Չինաստանի Գուանդուն, Հունան, Ցզյանսի, Ֆուցզյան եւ Գուանսի-Չժուան նահանգների մոտ 9,93 մլն բնակիչներ տուժել են ջրհեղեղից, որի պատճառը հորդառատ անձրեւներն են: Վերջին տվյալներով՝ զոհվել է 64 մարդ, եւս 6-ը համարվում են անհետ կորած, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:

Հունան նահանգում (Կենտրոնական Չինաստան) հորդառատ անձրեւները հանգեցրել են սողանքների: Նախնական գնահատականներով՝ նահանգի իշխանությունները տարհանել են 20 հազար մարդու, աղետը ավերել է 1,3 հազար շինություններ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Աղետի հասցրած վնասը գնահատվում է 3,58 մլրդ յուան (մոտ 572 մլն դոլար): Երկրի կառավարությունը 507 մլն յուանի (մոտ 82 մլն դոլար) դոտացիա է հատկացրել տուժած նահանգների իշխանություններին: