Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) ընդունել է  Փերինչեքի գործով Շվեյցարիայի կառավարության բողոքարկումը։

Թուրքական NTV-ի փոխանցմամբ՝ ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել ընդունել Շվեյցարիայի կառավարության բողոքարկումը եւ նշանակել առաջին դատական նիստը։

Նշենք, որ ՄԻԵԴ-ը բավարարել էր թուրքական Աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքի հայցն ընդդեմ Շվեյցարիայի։ ՄԻԵԴ-ը Դողու Փերինչեքի կողմից Ցեղասպանության ժխտումը դիտարկել էր խոսքի ազատության համատեքստում։

Ավելի վաղ, շվեցարական դատարանը Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար դատապարտել է Դողու Փերինչեքին։