Կիեւի քաղաքային տարածքային ընտրական հանձնաժողովը պաշտոնապես «ՈւԴԱՌ» կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոյին հայտարարել է մայրաքաղաքի քաղաքապետի ընտրությունների հաղթող: Ընտրություններն անցկացվել են մայիսի 25-ին:
Հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել Կլիչկոյին քաղաքագլխի պաշտոնում նշանակվելու օգտին, հաղորդում է ՈւՆԻԱՆ-ը:
Հանձնաժողովի համաձայն՝ Կլիչկոյին աջակցել է 765 հազար 20 ընտրող, Լեսյա Օրոբեցին՝ 114 հազար 137 ընտրող, Վլադիմիր Բոնդորենկոնյին՝ 107 հազար 333 ընտրող, Ալեքսանդր Օմեմչենկոյին՝ 101 հազար 580, Նիկոլայ Կատերինչուկին՝ 69 հազար 505 ընտրող: Մյուս թեկնածուներն ավելի քիչ ձայներ են հավաքել:
Կիեւի քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացվել են նախագահական ընտրությունների հետ միաժամանակ՝ 2014թ.-ի մայիսի 25-ին: Նույն օրը Կիեւ խորհրդի պատգամավորների ընտրություններ էին անցկացվում:





























