ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարներն աջակցել են Ուկրաինային, հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար, գեներալ-գնդապետ Միխայիլ Կովալը Բրյուսելու հունիսի 3-ին Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստի արդյունքների հիման վրա:
«Դաշինքի պաշտպանության բոլոր նախարարները միաձայն պաշտպանել են պետության ղեկավարությանը, Զինված ուժերին, ուժային կառույցներին, որոնք Ուկրաինայի Արեւելքում հակաահաբեկչական գործողության ընթացքում առաջադրանքներ են կատարում»,- ասել է Կովալը, հաղորդում է «Ուկրինֆորմը»:
Նա հավելել է, որ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների միջեւ արդյունավետ զրույց է կայացել, մասնավորապես դաշնակիցների կողմից գործնական օգնության տրամադրման վերաբերյալ: Մանսավորապես, Կովալի խոսքով, օգնություն է ստացվել արդեն Ֆրանսիայից, Լեհաստանից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, սպասվում է եւս մի քանի երկրից:
Նա նշել է, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ երկրներից ստանում է միայն ոչ մահացու գործողության զենք:





























