Տեւական ժամանակ ծառերից կախվելով, կոալաներն այդկերպ մարմնից հավելյալ ջերմության հեռացում են ապահովում: Եզրահանգման հեղինակները Մելբուռնի համալսարանի ավստրալացի գիտնականներն են, որոնք քաղաքից արեւելք` ոչ մեծ հեռավորության վրա գտնվող անտառում ինֆրակարմիր տեսախցիկների օգնությամբ 30 կոալաների «կենցաղին» են հետեւել: Պարզվել է` որոշ ծառերի բներ շոգ եղանակին ջերմաստիճանի մինչեւ 5 աստիճան տարբերություն կարող են ապահովել, հաղորդում է Gazeta.ru-ն:
Հիշյալ ծառերի օգնությամբ կոալաներին հաջողվում է շոգի եղանակին անհրաժեշտ ջրի պաշարների մոտ կեսը պահպանել մարմնում: Հենց այդ պատճառով էլ ամռանը, ցերեկվա ժամերին նրանց նախընտրում են ոչ թե էվկալիպտներից, այլ` ակացիաներից կախվել:





























