Բրիտանացի գիտնականները հերթական անգամ ուշադրություն են դարձրել սարդի թույնի օգտակարության վրա: Վերջին ուսումնասիրությունների համաձայն, ավստրալական սարդի հիման վրա պատրաստած թունաքիմիկատները պաշտպանում են բույսերը վնասատուներից, ընդ որում դրանք բոլորովին անվնաս են մեղուների համար, առանց որոնց անհնար է այդ բույսերի փոշոտումը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Գիտնականները հիշեցնում են, որ շատ երկրներում մեղուների թվաքանակը կրճատվում է քիմիական թունաքիմիկատների կիրառման հետեւանքով:
Գյուղատնտեսության մեջ սարդերի թույների կիրառման հնարավորության մասին բազմիցս նշվել է, քանի որ այն ավելի քիչ է աղտոտում շրջակա միջավայրը եւ մեծ մասամբ անվնաս է ողնաշարավոր կենդանիների համար: Գործնականում ոչ մի միջատ-վնասատու Ավստալական սարդի թույնի նկատմամբ դիմադրողականություն չունի:




























