Մեծ Բրիտանիայի Քորնուոլ դքսության 31-ամյա բնակիչ Լյու Սմարթը փորձել է ծովափնյա ջրերում հայտնված շնաձկան տեսանկարահանումներ իրականացնել, եւ քիչ է մնացել, որ գիշատչի երախում հայտնվի: Վայրենի ձուկը տղամարդուց ընդամենը մի քանի սանտիմետր հեռավարության վրա է գտնվել: Սարսափազդու տեսանյութը, մեկ շաբաթվա ընթացքում մի քանի հազար դիտում ապահովելով, YouTub-ի հիթ է դարձել, հաղորդում է The Telegraph-ը:
Ջրասուզակը պատմել է, որ դեռեւս ափին գտնվելիս է հսկայական գիշատչի լողաթեւը նկատել: Սակայն, անվտանգ տարածք գտնելու փոխարեն, արկածախնդիր բրիտանացին վերցրել է տեսախցիկն ու շնաձկան ուղղությամբ լող տվել:
Այդուհանդերձ, Լյու Սմարթն ավելի ուշ բացահայտել է, որ շնաձկան տվյալ տեսակի ներկայացուցիչները, թեկուզեւ սարսափազդու տեսք ունեն, հիմնականում պլանկտոններով են սնվում եւ վտանգավոր չեն մարդու համար:





























