Բրիտանական Forza Supplements ընկերության սպորտային եւ դիետիկ սննդամթերքի ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետներն այն եզրահանգման են եկել, որ կանայք առավել հաճախ 35-40 տարեկանում են գիրանում, ընդ որում, գիրացման գագաթնակետը 38 տարեկանի սահմանագիծն է: Ուժեղ սեռի մոտ հիշյալ ցուցանիշները հնգամյա ուշացմամբ են նկատվում` գիրացման շրջանը 40-45 տարեկանն է, իսկ գագաթնակետը` կյանքի 44-րդ տարին, հաղորդում է Informing.ru-ն:
Կանայք նախ եւ առաջ ամուսնությունից հետո են սկսում գիրանալ (32 տոկոս). չէ՞ որ ընտանեկան ընթրիքն ինչպես էլ լինի` ժամը 18:00-ից հետո է մատուցվում: Իսկ 34 տոկոսի մոտ գործընթացի սկիզբը երեխաների ծնվելուց հետո է նկատվում:
Տղամարդկանց մոտ արդյունքները գրեթե նույնն են, պարզապես պատճառներն են տարբեր: Պարզվում է` ուժեղ սեռի 22 տոկոսը ամուսնալուծությունից են գիրանում` որպես սթրեսի հետեւանք: Իսկ առողջ կենսակերպի մասին ընդհանրապես մոռանում են, երբ մասնագիտական կարիերա է սկսվում:





























